Նոր Հայաստանի պետական շենքերն ու դրանց նշանային դերը

Այս օրերին, երբ, կարծես թե, մոտենում ենք նոր իշխանության գործադիր թևի ձևավորման գրեթե վերջին փուլին, և նոր խորհրդարանական ընտրություններն էլ սարերի հետևում չեն, կարծում եմ ժամանակն է սկսել քննարկում առաջին հայացքից անկարևոր, բայց իրականում, երկարաժամկետ կտրվածքով ու քաղաքական նոր ավանդույթների ձևավորման տեսակետից՝ անկյունաքարային նշանակություն ունեցող մի խնդրի՝ պետական կառավարման շենքերի տեղաբաշխման ու քաղաքային կենսապատկերում (լանդշաֆտում) դրանց նշանային (սիմվոլիկ) դերիմաստին՝ դա դիտարկելով որպես ազգային մակարդակով հանրային ունեցվածքի կառավարման, ինչպես նաև քաղաքական հստակ դիրքավորման գործիք և քաղաքացիականության արժեհամակարգային բովանդակության թելադրող ու կրող։ 2000-ականներին, տարածաշրջանի «ամենակազմակերպված» պետության համբավին հավակնող Հայաստանում անշարժ գույքի շուկայի «վագրային» զարգացման ընթացքում, առաջին անգամվա համար, մասնավոր ներդրումները խթանելու նպատակով, մի շարք նախարարությունների՝ Երևանի կենտրոնում գտնվող շինություններն օտարվեցին՝ ի հաշիվ նախարարությունների համատեղմ