Երևանը երբեք վարդագույն քաղաք չի եղել, դա միֆ է
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Հեղինակ՝ Հայկանուշ Թորոսյան Հղումը՝ http://www.1in.am/arm/armenia_interview_251584.html - Վերջին շրջանում թեժ քննարկումների առարկա է դարձել «Զվարթնոց» օդանավակայանի շենքի ճակատագրի հարցը: Մի մասն ասում են` պետք է քանդել, մյուսները նշում են, որ շենքը պահպանել է պետք: Ըստ Ձեզ` ո՞րն է ելքը: - Նախ` քննարկումից դուրս է, որ «Զվարթնոցը» պետք է պահպանվի, որովհետև «Զվարթնոցն» արդեն իսկ միայն հայկական համատեքստում հայտնի չի, այլ կարելի է ասել անգամ համաշխարհային ժառանգության մեջ կարևորվող մի կառույց է, իսկ այն, որ «Զվարթնոցը» Հայաստանում պատմական հուշարձանների ցանկի մեջ չի, դա շատ լավ ցույց է տալիս՝ մենք ինչպես ենք վերաբերվում մեր ժառանգությանը` կիսատ-պռատ: Կոնկրետ շենքի մասին խոսենք. այստեղ մի քանի բան պետք է հասկանալ` այդ շենքի շահագործումն իբրև օդանավակայան գրեթե անհնար է, չեմ ասում` ամբողջովին, բայց գրեթե անհնար է, և պետք է խնդիր դնել՝ այդ շենքի օգտագործման տարբերակները քննարկել, որպեսզի շենքի պահպանու