անձնական ու խմբային կապրիզները ճարտարապետությունում
նախորդ շաբաթների ակտիվ շփումը տարբեր սերունդներ ներկայացնող ճարտարապետների հետ բավականին հետաքրքիր տպավորություն թողեց։ Հայտնի է որ խորհրդային տարիներից մնացած ու նաեւ փոքրաթիվ արվեստագիտական հանրույթ հանդիսացող մեր ճարտարապետական հանրույթը դեռեւս չի կարողանում դատողություններ ներկայացնել մոառանալով իր անձնական ու խմբային հետաքրքրությունները։ Ու քանի որ բոլորը բոլորին գիտեն ու գոնե մի անգամ անձնական պրոբլմներ ունեցել են միշտ ինչ որ անձնական հաշիվ պարզելու խնդիր կա։ Հեռու եմ այն մտքից որ այդ մասին առհասարակ մտածել պետք չէ քանի որ բոլորս էլ ունենք մարդկային հիշողություն։ Սակայն հավատացած եմ եթե ուզում ենք որպես հանրույթ դիմագրավենք առկա մարտահրավերներին մի պահ պիտի սթափվենք ու մոռանանք ով ինչ է արել նախկինում ու փորձենք անցյալից ինչ որ բաներ չհիշեցնենք։ Նախկին վայրենի մրցակցության ու անառողջ հարաբերությունների շարունակումը էլ ավելի է խորացնելու այս ամենը։ Թե չէ բոլորը փորձում են իրենց անձնական խնդիրները լուծել։ Ինքս բերեմ իմ օրինակը։ Անցյալ երկու շաբաթների ընթացքում իմ առանց այն էլ փոքր