"Առավոտ" օրաթերթ, 23.06.2010 Բաց նամակ ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին Մենք՝ Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ցերեկային եւ հեռակա բաժնի մի խումբ ուսանողներ, ձեզ տեղյակ ենք պահում համալսարանում տեղի ունեցող դրամաշորթության եւ կաշառակերության մասին։ Կան գնահատական ստանալու որոշակի սահմանված գներ, որը մենք չենք կարող վճարել եւ չենք ստանա գնահատական։ Դասախոսները ուղարկում են ամբիոնի վարիչների մոտ, իսկ նրանք պահանջում են ավելի մեծ գումարներ։ Նախագծերի, առաջադրանքների եւ լաբորատոր աշխատանքների համար՝ մինչեւ 20 հազար դրամ։ Իսկ ֆիզիկա, մաթեմատիկա, գծագրություն առարկաների համար հարկ է վճարել 40 հազար դրամ։ Երբ վճարում ենք, ամբիոնի վարիչն առանց հարցնելու նշանակում է։ Հեռակա բաժնի օտար լեզուների եւ հայերենի համար վճարում ենք 15 հազար։ Ամբիոնի վարիչը թույլ չի տալիս, որ դասախոսները լրացուցիչ պարապեն մեզ հետ, եւ ինքն է գումարը վերցնում ու գնահատում՝ ըստ պահանջի։ Մենք մեր անունները ձեզ չենք հայտնում, քանի որ նույն օրը