
Երիտասարդության պալատի տեղում վեր կխոյանա ճապոնացի ճարտարապետի նախագծած շինությունը Միջազգային բաց ճարտարապետական մրցույթի հաղթող է ճանաչվել ճապոնացի Կիյոկազու Արային` Arai Architects ընկերության տնօրենը: Այդ մասին հայտնել է ծրագրի ղեկավար, ճարտարապետ Լևոն Վարդանյանը մայիսի 25-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Մրցույթի ժյուրին մեծ և դժվարին աշխատանք է կատարել և երկօրյա քննարկումներից հետո միաձայն ընտրել է հաղթողին` Arai Architects ընկերությանը»,-ասել է Լևոն Վարդանյանը` հավելելով, որ հիմնական պայքարը գնում էր երկու աշխատանքների միջև` Arai Architects ընկերության և ֆրանսիական երկու` Agence search և Series et Series ընկերությունների միջև, որոնց աշխատանքներն արժանի էին առաջին տեղի: Կիյոկազու Արայի նախագիծը ներառում է հյուրանոց, գործարար կենտրոն և բնակարանային համալիր, որ կկառուցվի նախկին Երիտասարդական պալատի տեղում: Համալիրի ամենաբարձր շենքը կլինի 101-մետրանոց «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցը: «Այդ շենքը կլինի Երևանի ամենաբարձրահարկ կառույցը: Մինչ այդ քաղաքի ամենաբարձր շ