EASA 2010 at Manchester
Եվրոպայի ուսանող ճարտարապետներ համագումարի 2010 թվականի ամառային հավաքը (EASA Summer Camp) տեղի է ունենալու Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքումª հուլիսի 31-ից oգոստոս 14-ը:
Հայաստանին հատկացված է 4 տեղ: Յուրաքանչյուր մասնակից պետք է վճարի 115 եվրո մասնակցության համար, որը ծածկելու է բնակության եւ սննդի ծախսերը: Ճանապարհածախսը եւ վիզայի գումարները ներառված չեն եւ հոգում են մասնակիցները: Այս տարվա թեման էª ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ (Identity): Մասնակիցները թեմային եւ հավաքի այլ մանրամասներին կարող են ծանոթանալ www.easauk.net համացանցում գտնող կայքից:
Մասնակիցների ընտրությունը կատարվելու է հետեւյալ նախընտրությամբ.

- ներկայացնեն լավագույն անգլերեն հոդվածը “Identity” թեմայով, մասնակցած լինել EASA-ի կողմից հայտարարված ցանկացած մրցույթին,
- լինեն ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ,
- լինեն բակալավրիատուրայի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ մագիստրատուրայի 5-րդ կուրսի ուսանողներ, կամ ասպիրանտ,
- լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ,
- մասնակցեն EASA-ի միջոցառումներին առաջին անգամվա համար,
- տիրապետեն անգլերեն լեզվին բանավոր հաղորդակցական մակարդակում,
- պատրաստ լինեն շփման եւ համատեղ աշխատելու տարբեր սեմինարներում:
Մասնակցության հայտ պետք է ներկայացնել սկսած սույն թվականի մարտի 9-ի ժամը 09:00-ից մինչեւ մարտի 29-ի ժամը 24:00-ը: Այն նամակները որոնք կուշանան կամ կստացվեն ավելի վաղ չեն ընդունվելու:
Մասնակցության հայտ պետք է ուղարկելով նամակ [email protected] հասցեին նշելով Ձեր տվյլները (անունը, ազգանունը, խմբի համարը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստի հասցե) եւ կից անգլերենով մեկ էջը չգերազանցող հոդված:
Այն մասնակիցները որոնք կհամապատասխանեն վերոնշյալ պահանջներին կհամարվեն մասնակիցներ, որոնց կտրամադրվեն մնացած փաստաթղթերը:
Անհրաժեշտ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ճարտարապետության ուսանողներ չլինելու դեպքում հնարավորություն կտրվի նաեւ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց եւ այլ մասնագիտության ուասնողներին մասնակցելու:
© 2009 - 2010. Neo ARCH Lab & Sarhat Petrossian. All right reserved.
Comments