Posts

Showing posts from April, 2020
Image
Կառավարությունում հերթական անգամ քննարկել են մեր բնագավառի խնդիրները, մասնավորապես կարևորել հետկորոնավիրուսային շրջանի համար տարիներով կուտակված խնդիրների լուծումը [ https://www.primeminister.am/…/04/02/Nikol-Pashinyan-meeting  ]։  Դատելով ներկաների կազմից , կարելի է ենթադրել քննարկման բովանդակությունն ու ավելին՝ արդյունքները։ Ցավոք, կառավարությանն այդպես էլ չի հաջողվում լուծել բնագավառի (որն այս պահին կոչվում է քաղաքաշինություն) մարտահրավերն ու հասկանալ, թե վերջիվերջո ինչ ենք ակնկալում այս ուղղությամբ։  Մոտ երկու շաբաթ առաջ փորձեցի օգնել այս հարցում, սակայն հետո մտածեցի, որ միգուցե հիմա ամենահարմար ժամանակը չէ մասնագիտական խնդիրները բարձրաձայնել ու ։ Այս քննարկումից հետո որոշեցի ամեն դեպքում հրապարակել այն։ Կներեք երկար գրելու համար, ուղղակի ցանկացել եմ լինիել ամբողջական ու մտքի ընթացքը նորմալ ներկայացնե լ ։ Ուրեմն , հ աշվի առնելով, որ չեն դադարում Քաղաքաշինության կոմիտեի ապագայի հետ կապված պրոցեսները, որոշեցի մեկ անգամ ևս բարձրաձայնել իմ դիրքորոշումը կոմիտեի մասին։ Չնայած դե