Posts

Showing posts from March, 2020
«…Հավատամքով, որ լանդշաֆտն անհատական ու սոցիալական բարեկեցության հիմնական գործոնն է, և որ լանդշաֆտի պահպանությունը, կառավարումն ու պլանավորումը իրավունքներ և պարտականություններ են առաջացնում յուրաքանչյուրի համար…»։ Սա հատված է Լանդշաֆտի (կենսապատկերի) եվրոպական կոնվենցիայից, որը Հայաստանը ստորագրել է դեռ 2000 թվականին։ Այս կոնվենցիայի կիրարկումը Հայաստանում (անհասկանալի պատճառներով) դեռ ապահովում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, այն դեպքում, երբ նույն կովենցիան կենսապատկերը համարում է մշակութային ժառանգության մաս։ Երեկ կառավարության հերթական նիստն էր, ու հերթական անգամ քննարկվեց հանձնարարականների չկատարումը, որը հերթական անգամ վերաբերում է այս պահին «քաղաքաշինություն» համարվող բնագավառին։ Քաղաքաշինության կոմիտեն հպարտորեն ներկայացրեց մոդուլային բազմակի օգտագործման մանկապարտեզների նախագծերի դարակազմիկ գաղափարը (հղումը՝ մեկնաբանությունում), վարչապետը նշեց, որ մանկապարտեզը շենք չէ միայն, (հազվադեպ ինստիտուցիոնալ մոտեցման ջատագով) ֆինանսների նախարարը հարցրեց, թե Քաղաքաշինության կոմիտե՞ն «տուտ …