Ինչու մեզ մոտ չի ստացվում հուշարձանները պահպանելու գործը

Սարհատ Պետրոսյան, Ճարտարապետ-քաղաքաշինարար, ուրբանլաբի հիմնադիր Սկզբնաղբյուրը՝ https://hetq.am/hy/article/111872 English text available here: http://blog.urbanlab.am/2020/02/why-do-we-fail-monument-conservation.html Տոնական հանդիպումներում հնարավոր չեղավ շրջանցել վերջին շաբաթներին տարբեր հարթակներում բազմիցս քննարկված՝ Միքայել Մազմանյանի և Հովհաննես Մարգարյանի նախագծած Հայպետհրատի համալիրի տարածքում ընթացող, շատերի կողմից ապօրինի որակված շինարարական աշխատանքների թեման։ Եվ կրկին օդում սավառնում է այն հարցը, թե ինչու մեզ չի հաջողվում ունենալ հստակ մոտեցում մեր ժառանգությանն ու, առհասարակ, պատշաճ կերպով կառուցապատել մեր գյուղերն ու քաղաքները, ճանապարհների շրջակայքը, և ինչու է ընդհանրապես մարդածին ցանկացած միջամտություն ինչ-որ առումով խնդրահարույց դառնում։ Չհավակնելով այս հարցին վերջնական պատասխան տալուն, փորձեմ մի քանի կետերով մատնանշել հիմնական պատճառներն ու որոշակի լուծումներ առաջարկել, որոնք տարիներ շարունակ տարբեր ձևաչափերով բարձրաձայնել են ոլորտի տարբեր մասնագ