Նորահայտ հուշարձանների համալրման ներկայացման կարճ ուղեցույց
Որոշեցինք ընդառաջելով մշակույթի նախարարության 21.06.2018 թվականի հայտարարությանը՝ ներկայացնել մի շարք առաջարկություններ նորահայտ հուշարձանները համալրման նպատակով։
Հուշարձանների պետական ցուցակներում նոր օբյեկտ ընդգրկելու և ցուցակից հանելու նպատակով կատարվում են հետևյալ գործողությունները. «…փորձագիտական եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով…» [ՀՀ օրենքը «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եվ օգտագործման մասին», հոդված 14]:
Եթե ցանկանում եք առաջարկել ընդգրկել նոր կառույց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, ապա անհրաժեշտ է ներկայացնել առաջարկը [ՀՀ Կառավարության 20 ապրիլի 2002 թվականի N 438 որոշումը պատմության եվ մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին, կետ 15-ով սահմանված որևէ կազմակերպության անունից, որտեղ մասնավորապես գրված է.]
«Հուշարձանների պետական ցուցակում նոր օբյեկտ ընդգրկելու կամ նշված ցուցակից օբյեկտ հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, գիտական հաստատությունները, կրոնական ու մշակութային կազմակերպություններն ու ստեղծագործական միությունները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով լիազորված մարմին»։
Մեր կազմակերպությունը նախկինում ներկայացրել է առաջարկներ նոր կառույցների ընդգրկման համար, որն իրականացվել է հետևյալ փաստթղթերի ներկայացմամբ.
1. Նամակ (օրինակը տե՛ս ստորև)
2. Հիմնավորում, որը պետք է ներառի կարճ պատմական ակնարկ եւ նշանակության սահմանումը։ Նշանակության սահմանման մասին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ` http://portal.iphan.gov.br/uploads/ckfinder/arquivos/The-Burra-Charter-2013-Adopted-31_10_2013.pdf
Ավելացնենք նաև, որ միայն գրությունը, որում նշված է առաջարկվող կառույցի հասցեն կամ կոորդինատները, ինչպես նաև այլ առկա տեղեկություններ, օրինակ կառուցման թվական, հեղինակ(ներ) եւ այլն, բավարար է։
////////////////
Նամակի օրինակ
ք. Երևան
04 դեկտեմբեր 2017թ.
ՀՀ մշակույթի նախարար
Տկն. Լիլիթ Մակունցին
Հարգելի տիկին Մակունց,
Այս գրությամբ ցանկանում ենք առաջարկել, որ XXXX-XXXX թվականներին կառուցած ճարտարատներ XXXXX XXXXXXXX-ի եւ XXXXX XXXXXXXX-ի նախագծով, XXXXX XXXXXXXX XX հասցեում գտնվող շենքը համարել նորահայտ հուշարձան եւ ընդգրկել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես XXXXXXXX նշանակության հուշարձան։
Կից կարող եք գտնել դրա հիմնավորումը։
Հարգանքով`
XXXXX XXXXXXXX
///// Creative Common / 2009-2018 // urbanlab.am
Comments