Posts

Showing posts from March, 2018

Ճարտարապետ թե՞ կին

Image
Ճարտարապետ թե՞ կին Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը վերհիշում է Երևանի կյանքում կարևոր ներդրում ունեցող կին ճարտարապետների աշխատանքներն ու դրանց ճակատագրերը, ինչպես նաև բացատրում, թե ինչու ապագայում կանայք ավելի նկատելի կդառնան այդ ոլորտում: Իրականում վերնագիրը նպատակ ուներ ուղղակի գրավելու Ձեր ուշադրությունը, չնայած չեմ կարող առհասարակ բացառել նման քննարկման առկայությունը մասնագիտական շրջանակներում, ավելին` բուհական պատերի ներսում։ Այդ արդեն անհետաքրքիր դարձած խոսակցության հակադրումն է երիտասարդ ճարտարապետների թվին պատկանող իգական սեռի ներկայացուցիչները, որոնք « քաջաբար » դիմադրում են շինարարների քամահրական վերաբերմունքին, ինչպես նաև Երևանի մի քանի շարք շշմեցնող շենքերի վերաբերյալ հպանցիկ դիտարկմանը, որոնց հեղինակները կանայք են։ Ամենահայտնին Քանի որ հայտնիների ժամանակներում ենք ապրում, ճիշտ է սկսել ամենաճանաչված երևանցի կին ճարտարապետ Աննա Տեր-Ավետիքյանի կառուցած շենքերից, որոնցից երկու կարևորագույններն արդեն ցավոք չկան (ընդ որում, երկուսն