Ֆիրդուսնոցի բազարը

Արդեն մի քանի ժամանակ է ինչ ակտիվացել են Ֆիրդուսնոցի շուկա կոչվող համանում փողոցի շրջակա տարածքում, այսպես կոչված 33-րդ թաղամասում, խոշոր քաղաքաշինական վերակառուցման մասին խոսակցություններն ու երեկ նույնիսկ փորձ արվեց սկսել աշխատանքները։ Չնայած կարծում եմ որ Երեւան քաղաքում բանը-բանից անցել է, եւ այլեւս որպես քաղաքային միջավայր գրեթե ոչ մի արժեքավոր պատմական միջավայր չի մնացել որի պահպանության համար արժե պայքարել, այնուամենայնիվ երեկ մի քանի գրառումներից հետո որոշեցի անդրադառնել խնդրին։ Այն նպատակ չունի եւ չի էլ կարող ազդել գործընթացի վրա, բայց կարող է ինչ որ կերպ ազդել առողջ մտածող մարդկանց դիրքորոշման վրա։ Տարածքի արժեքը Այս տարածքը Երեւանի 18-րդ դարից մնացած արեւելյան շուկայի տարածքն է, որը սկսվելով այստեղից հասնում էր մինչեւ ԳՈՒՄ-ի շուկայի ներկայիս տարածք։ Չնայած խորհրդային տարիներին փորձ արվեց տարածքի "նշանակությունը" փոխել, բայց անկախության շրջանը "տեղը" գցեց ու քաղաքի այդ մասը 1990-ականներից վերադարձավ իր պատմական կարգավիճակին։ Կարծում եմ հատկապես Ծածկած շ