Ներգրավելով Համայնքը / Engaging the Community
Ներգրավելով Վանաձորը ծրագրի շրջանակներում կայացան նախատեսված
հանդիպումներ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումներին ներկա գտնվեցին նախագծի թեմայով հետաքրքրվող
անհատներ, հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների
ներկայացուցիչներ, մասնագիտական առումներով հետաքրքրվածներ՝ ճարտարապետներ, երաժիշտներ
և այլք։
Մասնակիցները համայնքի տարբեր տարիքային սերունդների ներկայացուցիչներ
էին, որի պատճառով հանդիպումները անցան բուռն ու հետաքրքիր։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Վանաձորի ժառանգության
առկա իրավիճակը, հնարավոր գործողությունները, նաև ծրագրի իրականացման վերաբերյալ կարծիքներ
ու առաջարկներ։
Հանդիպումները փաստեցին նաև, որ Վանաձորի արդի նյութական և ոչ
նյութական ժառանգության պահպանության համար, համայնքի ներգրավածության ցանկությունը
բավականին բարձր է։
Հանդիպումները կայացան Վանաձորի Տիկնիկային թատրոնի նախասրահում։
Թատրոնի շենքը լինելով Վանաձորի մոդերնիստական ճարտարապետության լավագույն օրինակներից
մեկը՝ երկար տարիներ նաև նպաստել է Վանաձորի ռոք երաժշտության զարգացմանը՝ հյուրընկալելով
բազմաթիվ համերգներ և միջոցառումներ։
////
In the framework of Engage Vanadzor project, two community charrettes were
held as planned.
The charrettes were attended by individulas interested with the subject of
the project, representatives of local NGO’s and local authorities, as well as
people with concrete professional interests, such as architects, musicians,
etc.
Participants were of different age generations of the commuinity, which
made the meetings enthusiastic and interesting.
During the meetings, discussion went on subjects such as the current state
of Vanadzor’s heritage, possible actions, also opinions and suggestions about
the realization of the project.
These discussions came to prove that the will for community’s engagement
for preservation of the city’s modern, tangible and intangible heritage is very
high.
Charrettes were held at the foyer of the city’s puppet theater building. The
building is not only a unique example of modern architecture in the city, but
also it has a huge history of helping the local rock music scene by hosting
many concerts over the years.
///// Creative Common / 2009-2016 // urbanlab.am
Comments