Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ
Նարեկ Սարգսյանը եւ իր թիմն ի վիճակի չեն խնդիրներ լուծելու Հարցազրույց ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ Հեղինակ՝ Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Հղումը՝ http://www.hraparak.am/119384/ -Դուք հետեւո՞ւմ եք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին: Քաղաքաշինական առումով բավարա՞ր են դրանք: - Այս ավագանու ընտրությունները համեմատելով նախորդների հետ, էականորեն բարելավվել է, այսինքն՝ ծրագրերում եւ այն տեքստերը, որ արտաբերվում են նախընտրական շրջանում, դրանց մեջ քաղաքային տնտեսության գրագիտության զգալի բարձրացում կա: Մետրոպոլիտենի գաղափարը, քաղաքի գլխավոր հատակագծի մասին խոսելը շատ արժեքավոր ձեռքբերումներ են: Մտածում ես՝ այդ ծրագրերն այդքան քաղաքականացվել են, լա՞վ է, թե՞ վատ: Քաղաքականացվելը նպաստում է, որ դրանք լինեն ավելի մրցակցային, այդ առումով միգուցե լավ է: - Որպես ճարտարապետ, համեմատության մեջ, ինչպե՞ս կբնորոշեիք կուսակցությունների նախընտրական ծրագրերը: - Շատ մակերեսային դիտարկելով, կարծում եմ, որ ամենալավը Դաշնակցության ծրագիրն է՝ ամենայն մանրամասն