Երևանցիների ամանորյա սեղանների շուրջ խոսակցություններում թերևս ամենաքննարկելի թեմաներից էր Երևանի ամանորյա զարդարանքի, կամ, ինչպես այն անվանվեց սոցիալական ցանցերում, “ֆլամինգոների” թեման: Թերևս քննարկումները նույնիսկ ավելի թեժ էին, քան նախագահական ընտրությունների թեմայի շուրջ, առավել ևս, որ նախագահական ընտրություններում կարծես թե արդեն ամեն ինչ պարզ է, իսկ այս հարցում ամեն ինչ ոչ միանշանակ է. ոմանց դուր է գալիս ամանորյա զարդարանքը, ոմանք էլ համարում են այն անճաշակության գագաթնակետ: Ի վերջո, ո՞վ պետք է նման հարցերի շուրջ որոշում կայացնի. քաղաքապե՞տը, ավագանի՞ն, դիզայներ մասնագետնե՞րը, “հասարակ” քաղաքացինե՞րը: Այս հարցի շուրջ զրուցում են ԵՐԵՎԱՆ ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը և ուրբան լաբ Երևան քաղաքաշինության ժողովրդավարացման ինստիտուտի հիմնադիր Սարհատ Պետրոսյանը: Սարհատը այս ամենի մեջ դրական պահ է տեսնում. քաղաքապետարանը ի վերջո հասկացավ, որ պարտադիր չե ինչ-որ դարակազմիկ նախագծեր իրականացնել (ինչպես օրինակ Հյուսիսային պողոտան), կարելի է քաղաքը ապրելու համար ավելի հ