Քաղաքապետարանի որակմամբ Երևանում իրականացվում է կանաչապատման և արմատական բարեկարգման գործընթաց: Թե ինչքանո՞վ է այս ամենը կայուն և երկարաժամկետ, փորձում է գնահատել Ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: Փաստորեն տեղի է ունենում հետևյալը. հանրային արժեքների արժեզրկումը, որ տեսնում ենք երաժշտության մեջ, հայկական սերիալներում, ինչը ճարտարապետության մեջ կերպար է ստանում հյուսիսայինպողոտայական ոճով, այժմ այցելել է բարեկարգման դաշտ: Այսինքն, նշված բոլոր ասպեկտներում նույն մտածողությունն է. մենք խնդիր ունենք մարդկանց տալու մի պրոդուկտ, որը «կգնվի» և սկսում ենք արտադրել այն: Տեսականորեն շատ մարդիկ գուցե սիրում են այդ կանաչ կոկորդիլոսը, բայց արդյոք կարիք չկա՞ ուսումնասիրելու դրա էսթետիկական կողմը և այն հարցը, թե ինչքանո՞վ այն կարող է ապրել այս քաղաքում: Օրինակ, եթե քաղաքին պետք է նստարան և այդ նստարանը դրվում է ոչ թե մի այգում, այլ մասսայականորեն, ապա դա չի կարող տեղի ունենալ մեկ օրում, քաղաքապետարանի մեկ աշխատողի որոշմամբ: Ճարտարապետական առումով սա մեծ բացթողում է, երբ ահռելի թվո