Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Հոդվածը հրատարակվել է Անկախ շաբաթաթերթի 2012թ.-ի հունիսի 7-ի համարում։
Տես հղումը՝ http://ankakh.com/2012/06/215327/
Տես հղումը՝ http://ankakh.com/2012/06/215327/
Բաց
նամակ
ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանին
Հարգելի
պարոն նախագահ,
Նախորդ
շաբաթ հասարակությունն ու լրատվական դաշտը հերթական անգամ ալեկոծվեցին` լսելով Երևան քաղաքի սրտում գտնվող Ծածկած շուկայի քանդման մասին նորությունը: Ինչպես և նախկինում,
մենք` երիտասարդ ճարտարապետներս ու հասարակության այլ պրոֆեսիոնալ խմբերի ներկայացուցիչներ, մի կողմ թողեցինք մեր աշխատանքն ու լծվեցինք պաշտպանելու հերթական ավերվող հուշարձանն ու մեր քաղաքի պատմական հիշողությունը:
Մի
քանի օրվա ընթացքում այնպիսի կոպիտ խախտումներ բացահայտվեցին, որոնց համար բազմաթիվ մարդիկ ոչ միայն սերունդերի առջև պետք է պատասխան
տան, այլև հենց այսօր, քանի որ նրանց իրավական պատասխանատվության ենթարկելու բոլոր հիմքերը կան:
Այս
պահին վստահ եմ` խնդրի լրջության վերաբերյալ արդեն իսկ հստակ ձևակերպված պատկերացում կա, և մոտ
ապագայում կշտկվեն շենքի ամբողջականությունը խաթարող լուծումներն ու անհրաժեշտ միջոցառումներ կիրականացվեն: Հուսով եմ նաև, որ որոշ անձինք պատասխանատվություն կկրեն ոչ թե փարատելու համար մեր վրդովմունքը, այլ միայն և միայն
նրա համար, որ բոլորը գիտակցեն` 2012 թվականից Հայաստանում մշակութային ժառանգության դեմ ցանկացած ոտնձգություն այլևս անպատիժ չի մնալու, ինչպես եղել է նախկինում:
Այսօր
զոհասեղանին է դրված
Երևանի պատմամշակութային միջավայրի գոյությունը: Այս օրերին ավելի քան երբևէ լսում ու խոսում ենք անդառնալի կորուստների մասին, բայց և այնպես
այդ գործընթացները շարունակվում են նույն ոգով, անշեղորեն: Միայն վերջին մեկ տարվա ընթացքում մեր համընդհանուր ժառանգության այնպիսի կառույցներ են ոչնչացվել, ինչպիսիք են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը Սարյան փողոցում, Սևան հյուրանոցի վերջին հատվածը` արդարադատության նախարարության շենքը, Աբովյան փողոցում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի
հետնամասը և այլն:
Սրանցից
յուրաքանչյուրի մասին հնարավոր է բերել
ինչ-որ տեխնիկական կամ իրավական հիմնավորում. մեկը պահպանվող հուշարձանների ցուցակում չի եղել, մյուսը հուշարձան է եղել,
բայց աղճատվել է ու
այրվել, մյուսի համար էլ մեկ այլ հիմնավորում կգտնվի:
Ցավով
եմ նշում, որ այս բոլոր խնդիրների իրավական ու հոգեբանական նախադրյալները, որոնք վարպետորեն մշակվել են նախկինում ու հղկվել կատարելության աստիճանի, հուշում են, որ վտանգված է մեր
ժողովրդի ժառանգության մաս կազմող ցանկացած կառույց: Այս իրավիճակի համար մեղքի մեծ բաժին ունենք մենք` ճարտարապետներս՝ որպես մասնագիտական հանրույթ, ի դեմս
մեր միակ մասնագիտական միավորման՝ Հայաստանի
ճարտարապետների միության: Բայց հանրույթի ու միության վարկաբեկումն ու լուսանցքում հայտնվելը ևս նշված տարիների ընթացքում իրականացված գործընթացների տրամաբանական շարունակությունն են: Այդ ամենի համար իրականացվել է փայլուն
քարոզչական աշխատանք, ու այսօր երբեմնի ճարտարապետությամբ հպարտացող մեր հասարակությունում ճարտարապետներն այլևս չեն արժանանում նախկին հարգանքին ու ակնածանքին:
Այս
բոլոր գործընթացներն ունեն միևնույն ձեռագիրը, մշակվել ու ղեկավարվել են մեկ անձնավորության կողմից, որը, ինչպես Ծածկած շուկայի դեպքում, միշտ մնում է ստվերում`
ի պաշտոնե
լինելով այս ամենի պատասխանատուն: Այդ անձնավորությունը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցնող Նարեկ Սարգսյանն է:
Հարգելի
պարոն նախագահ: Բնականաբար, ես այս նամակը չէի գրի, եթե այլ ելք տեսնեի: Հավատացնում եմ` այդ անձնավորության անմիջական մասնակցության հետևանքով քաղաքաշինական գործունեության ոլորտի ողջ օրենսդրական և հայեցակարգային
գործընթացները դուրս են մնացել տրամաբանական զարգացումից: Նրա անմիջական նախաձեռնությամբ 2000-ականների սկզբներին` Երևան քաղաքի հուշարձանների ցուցակների անվավեր ճանաչման ու նոր ցուցակի ստեղծման ժամանակ է հենց
դուրս մնացել նշված կառույցները, որոնք այսօր կա°մ վտանգված
են, կա°մ այլևս
չկան: Այսօր հսկայական գումարների արժողությամբ քաղաքաշինական
փաստաթղթեր (Երևանի գլխավոր հատակագիծը, գոտիավորման հատակագծերը և այլն)
արժեզրկվում են միայն և միայն
նրա անմիջական դրդմամբ, որոնց հակասող բազմաթիվ որոշումներ են կայացվում: Ինչպես արդեն նշեցի, վարպետորեն մշակված այս համակարգում շատ դժվար է գտնել
օրենքով պատժելի մեծ խախտումներ, քանի որ հաշվի են առնված բոլոր իրավական հետևանքները, սակայն ցանկացած ազնիվ պրոֆեսիոնալ ցանկության դեպքում կարող է դրանք
վեր հանել:
Այն
ցավը, որ ապրում եմ որպես ճարտարապետ ու, առավել ևս, որպես դասավանդող ճարտարապետ, համարձակություն տվեց ինձ դիմելու Ձեզ: 2003 թվականից մեր՝ մասնագետներիս պայքարը գրեթե զրոյական արդյունք է ունեցել:
Մեզ հաջողվել է բացառիկ
դեպքերում ազդել որոշումների վրա, այն էլ հսկայական ջանքերի գնով, անհավասար պայքարում:
Այսօր
կարծես թե այս բոլոր խնդիրները շտկելու քաղաքական կամք կա: Դրա դրսևորումներն են վարչապետի ու Երևանի քաղաքապետի կողմից արված մի շարք հայտարարություններն ու քայլերը: Սակայն դրանցում մի շատ կարևոր տարր է պակասում.
չկա մասնագիտական նոր, թարմ ներուժի ներառումն այդ աշխատանքներում, այն դեպքում, երբ մեր կողքին ապրում են ոլորտի բոլորովին այլ մասնագիտական կարողություններ ունեցող ներկայացուցիչներ: Անցած տարի Ձեր ձեռամբ բացված Մատենադարանի ու Զվարթնոց օդանավակայանի նոր ժամանակակից մասնաշենքերը, որոնք վերջին տարիներին քաղաքաշինական առումով ամենագրագետ շենքերից են, այդ նոր որակի մասնագետների գոյության ու անհրաժեշտության վառ ապացույցն են:
Հարգելի պարոն նախագահ
Այս
կերպ ներկայացնում եմ իմ դիրքորոշումը` զգալով, որ անզոր եմ այլևս այլ կերպ բարձրաձայնել այս վերահաս վտանգի մասին: Դիմում եմ Ձեզ, որպեսզի ներկայացնեմ ոլորտում առկա ստեղծված ծանր իրավիճակը: Որպես ոլորտի տեղյակ անձնավորություն, որը 2000-ականներից փորձում է մասնագիտական
շրջանակներում դրական առաջընթաց ապահովել, կարող եմ հավաստիացնել, որ քանի դեռ Նարեկ Սարգսյանը մեր հանրության շրջանում վայելում է պետական
հովանավորություն, մենք անընդհատ ունենալու ենք”Ծածկած շուկա՚,”Մաշտոցի այգի”և այլն:
Խնդրում
եմ մեզ՝ ճարտարապետներիս հնարավորություն տալ շիտակ կերպով նայել ապագա սերունդերի աչքերին, որի համար պատրաստ ենք անել ամեն ինչ հանուն մեր մասնագիտական արժանապատվության ու քաղաքացիական պատասխանատվության:
Հարգանքով`
Սարհատ
Պետրոսյան,
ճարտարապետ,
քաղաքաշինարար
© 2009 - 2012 // UrbanLabYerevan - Institute for Democratization of Urban Planning /// www.urbanlab.am
Comments