Օլիգարխից պետք է վերցվի սեփականությունը
Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան Հղումը՝ http://www.lragir.am/armsrc/interview66027.html Քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ զրուցել ենք Մաշտոցի պողոտայի Փակ (Ծածկած) շուկայի խնդրից Սարհատ, կիրակի օրը երեկոյան ահազանգեցին, որ քանդում են «Փակ շուկայի» տանիքը, այս պահին քանդման աշխատանքները դադարեցված են, և պարզվել է, որ չկա քաղաքապետարանի թույլտվություն, հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: Մաշտոցի պուրակից քաղաքացիական պայքարը տեղափոխվում է Փակ շուկա՞: Շատ կուզեի, որ 21-րդ դարի մեր պատմության մեջ, ինչպես և 5-րդ դարում, Մաշտոցը նորից նման կարևոր դերակատարություն ունենար, և Մաշտոցի այգու տրամաբանական շարունակությունը լինի Մաշտոցի շուկան, բայց սա զուտ ցանկություն է: Սա վերջին 15 տարվա մեր պահվածքի տրամաբանական շարունակությունն է, ուղղակի այս անգամ տեղի է ունենում լկտիության հասնող անօրինականություն, երբ օլիգարխը ձեռնոց է նետում ամբողջ համակարգին, մասնավորապես տեղական ինքնակառավարմանը: Այսինքն` սա Մաշտոցի այգու տրամաբանական շարունակությունն է այն իմաստ