Posts

Showing posts from March, 2012
Քաղաքական համակարգն այնքան խորը հիվանդ է, որ հնարավոր է վարակի «Առաջին լրատվական» -ի զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը: - Մաշտոցի պուրակի շուրջ պայքարը թևակոխում է նոր փուլ, և մենք տեսնում ենք, որ շատ տարբեր նախաձեռնություններ են միավորվել: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցող պրոցեսները: - Ինձ թվում է՝ մի քանի հանգամանք ամբողջ գործընթացը հասցրեց այս մակարդակին: Դրանցից մեկը 2010-ից տարբեր ոլորտներում սկսած քաղաքացիական ակտվությունն է, որի մեջ գերակշռող են սկսում դառնալ հաջողությամբ պսակվածները՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, Թռչկանի ջրվեժը և այլն, որոնք արդեն ստեղծում են նախադեպեր: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ թեև իշխանության տարբեր ներկայացուցիչներ հույս  էին տալիս, որ խնդիրները չեն կրկնվի, սակայն հաջորդ անգամ դրանք նորից էին կրկնվում, ինչը նշանակում է, որ գլոբալ առումով իրավիճակը չի փոխվել: Խոսքը կենսագործունեության միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների մասին է: Քաղաքաշինությունն այն գիտությունն է, որ պետք է այդ ամենին պատասխանի: Այսինքն՝ նոր քաղա

Գարունա ձունա արել...

Հետաքրքիր մի քանի զուգադիպություն։ ՀՀ կառավարություն արդեն երեք տարի է ձմռան ավարտին ու վաղ գարնանը կայացնում է հակա - քաղաքաշինական որոշումներ։ 2010- ին այս օրերին Մոսկվա կինոթատրոնը հանվեց հուշարձանների ցանկից քանդման նպատակով , 2011- ին գրեթե այս օրերին սկսվեցին կառավարության շենքի գմբեթի խոսակցությունները , իսկ 2012- ին որոշվեց Սևան հյուրանոցի վերջին մնացորդի ճակատագիրը։ Վերջինը հատկապես զուգադիպեց Երևան քաղաքի քաղաքաշինական խնդիրներով մտահոգ գրեթե բոլոր նախաձեռնությունների միավորման հայտարարման հետ։ Դրանից մի քանի օր առաջ նույն կառավարության ղեկավարը ճարտարապետների հետ քննարկում էր քաղաքաշինության ոլորտին վերաբերող խնդիրները։ Երևի հենց այդ պատճառով կառավարության նիստին ՀՀ վարչապետի հավաստել է , որ ճարտարապետական այդ լուծումները կներկայացվեն հանրության հրապարակային քննարկմանը։ « Մենք նաև մտադիր ենք այդտեղ տեղափոխել մեր գերատեսչություններից մի քանիսը ` արտաքին գործերի , էներգետիկայի