«Ճարտարապետական էլիտայի» բարոյական արժեքների չափը
Հայկական ճարտարապետության արդի խնդիրների, Երևանի դիմագծի պահպանման, պատմամշակութային շենքերի ոչնչացման և փոխարենը երկնաքերեր կամ հյուրանոցներ կառուցելու խնդիրների շուրջ HayNews.am-ը զրուցեց ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը. «Մոսկվա» կինոթատրոնի և «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի հարևանությամբ քննարկվում է Երևանի ամենաբարձր՝ 50 հարկանի շենքի` «Պարսկական աշտարակ»-ի («Persia Tower») կառուցման նախագիծը: Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ ոչ մի դեմ միտք չի արտահայտել այս կապակցությամբ, այլ ուղղակի ասել է, թե դեռ քաղաքաշինական խորհրդում չի քննարկվել այն: Ի՞նչ եք կարծում` նախագիծը կիրականացվի՞: -Աբովյան փողոցում 50 հարկանի շենքի նախագիծը վերջին ճարտարապետական աղավաղումների տրամաբանական շարունակությունն է: Սա նույնն է, եթե Շանզելիզե փողոցում նման նախագիծ իրականացվի: Բայց, եթե կարող է Հանրապետության հրապարակում գմբեթ կառուցելու ծրագիրը քննարկվել, ապա «Պարսկական աշտարակ»-ի նախագիծը միանշանակ օրինաչափ է: Պարզապես ես զարմանում են այդ մարդ