Երեւանը կառուցվում է քանդելով
Մեր զրուցակիցն է ճարտարապետ, քաղաքաշինարար, «Պահպանենք Հանրապետության հրապարակը» նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը Սարհատ, վերջին օրերին քանդեցին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը, և որևէ կերպ հնարավոր չեղավ այն փրկել: Սկսած Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճից` մինչև այսօր տեղի ունեցող ճարտապետական աղավաղումների դեմ եք պայքարում, սակայն շոշափելի արդյունքի չեք հասնում. թերևս միակ հաջոդությունը Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի դեպքում գրանցվեց: Ինչո՞ւ չունենք շոշափելի արդյունքներ: Ես այն կարծիքին չեմ, որ ընդհանրապես արդյունքի չենք հասնում, որովհետև եթե համեմատենք 2004-ի հետ, այն ժամանակ զրոյական արդյունք էր: Այսօր գոնե 20-30 տոկոս արդյունք ունենք`Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հարցում, կառավարության շենքի գմբեթի հարցում կարծես հասկացան, որ խելամիտ գաղափար չէ: Վերջին երկու տարվա մեջ ամենաշոշափելի կորուստը Ռաֆայել Իսրայելյանի տունն էր: Շատ հաճախ նման դեպքերում մեր խոսակցություններն իրավական խնդիրների մասին են, այսինքն` և օրենքը, և ենթաօրենսդրական փաթեթը, որը պետք է