Պարտադիր մտորումներ
Մոտ հինգ ամիս ԱՄՆ-ում անցկացնելու ընթացքում դժվար էր նախապես որոշված լռությունս պահպանել երբ Երեւանում գլխավոր ճարտարապետ էր փոխվում ու կառավարության շենքի գլխին պոպոզակ էր բուսնում։ Ամեն դեպքում առաջին անգամվա համար կիսվում են իմ ամերիկյան փորձառությամբ։ Շատերի, այդ թվում եւ ես, ժպիտով էինք վերաբերում Կանզաս գնալուս։ Սակայն շատ կարճ ժամանակ չանցած պարզվեց որ ԱՄՆ-ի 103-րդ բուհի եւ ԱՄՆ-ի 35-րդ ճարտարապետական դպրոցն է (ըստ USNews Report-ի որը համարվում է ամենահեղիանակավորներից մեկը), որի հատկապես ճարտարապետական ճարտարագիտություն բաժինը բավականին բարձր կարգի կրթություն են մատուցում։ Մի քանի ստանդարտ ամերիկյան բացահայտումներ, որոնց մասին նախկինում էլ գիտեի ուղղակի այս անգամ արդեն մաշկիս գրա զգացի, կարելի նշել որոնք կտանեն ինձ դեպի ավելի ընդհանրական գնահատականներ տալուն։ Այն որ բացառիկ դեպքերում եւ բացառիկ անձինք են միայն ներկայացնում ոչ ամերիկյան ճարտարապետական ու քաղաքաշինական օրինակներ, որը նախ եւ առաջ գալիս է երկրի հսկայական չափերից, ապա նաեւ հասարակության ազգայնակենտրոն լինելուց (ա