Posts

Showing posts from January, 2011

ուղղակի գրառում

Բնականաբար իմ ԱՄՆում լինելու ընթացքում իմ առաջին գրառումը պիտի լիներ իմ առաջին տպավորությունների կամ մտածմունքների մասին։ Այդպես էլ պլանավորում էի եթե այսօր Արա Պետրոսյանի վերջին գրառումներից մեկը   չկարդայի ու չշարունակեի տեղադրված հղումներով հասնել YouTube-ում տեղադրված Շանթի ֆլիմերին (նշեմ որ այն երկու մասից է բաղկացած եւ երկուսն էլ նայելուց հետո նոր խնդրում եմ շարունակել կարդալ)։  Ես չեմ հիշում երբ եմ վերջին անգամ հեռուստացույցով ինչ որ բան նայելիս այդպես հուզվել։ Ու պատճառը այն չի որ Մեսչյան ճարտարապետին շատ սիրում եմ։ Անկեղծորեն ասեմ որ չեմ հավանում իրա երգերը նաեւ իմ տեսած միայն երկու գործերից (Մատենադարանի նոր մասնաշենքը եւ Կառավարության ընդունելությունների տունը) միայն վերապատումով կարող եմ ասել որ ոչինչ շենք է Կառավարության ընդունելությունների տունը (համահեղինակներից միայն Ռշտունուն գիտեմ)։ Երբեւիցէ բախտ էլ չեմ ունեցել հանդիպելու իրեն անձամբ։ Բայց ես առաջին անգամը լինելով զգացի երբ մեր գործող ճարտարապետներից որեւէ մեկը երեխայի պես հպարտանում էր իրա շենքը ցուցադրելով։ Էն

Ճարտարապետներ բոլոր երկրների ՊԱՐԱՊ մի մնացեք

ՆՓԱԿում տեղի ունեցող Սեդա Շեկոյանի համադրությամբ տեղի ունեցող ցուցահանդեսի գոնե տեքստային մասի հետ ծանոթանալով ( իմ ընկերներից մեկը ասում էր որ դա իրական ցուցահանդեսի հետ հակասոււթյան մեջ է ) ունեի շատ հակասական տպավորություն։ Գոնե ինձ ընկալելի մասով այն վերջին շրջանում տեղի ունեցող ինքնակազմակերպված հասարակական քաղաքացիական նախաձեռնությունները դիտարկում էր ազատ ժամանակի խաղալիք ( ես չեմ հավակնում վերլուծել ցուցահանդեսը եւ մեկ անգամ էլ եմ ասում ծանոթ եմ միայն տեքստային մասի հետ )։ Այդ ուղղությամբ մտածել եմ նախկինում ու դրանում ես տեսնում եմ ինչ որ իրականության հետ ընդհանուր աղերսներ ունեցող տեսակետ։ Ոչ թե ես կամ ուրիշները արել ու անում են այն քանի որ ուրիշ բան ու գործ չունեն այլ քանի որ ունենալով գիտակցություն կարեւորելու համար նշված գործընթացների կարեւորությունը ունեն իրական հնարավորություններ այն համատեղելու իրենց մյուս աշխատանքների հետ ։ Մոտ մեկ տարի առաջ երբ ս

Բաց նամակ պարոն Ռուբեն Վարդանյանին

Հարգելի պարոն Վարդանյան , Ինչպես եւ ցանկացած հայի համար այնպես էլ ինձ համար շատ կարեւոր է Հայաստանի զարգացման եւ բարգավաճման համար կատարված ցանկացած նախաձեռնության , անկախ դրա կոմերցիոն կամ բարեգործական լինելուց , հաջողությունն ու շարունակականությունը : Այս նամակին չէի նվիրի նաեւ իմ ամանորյա հանգստյան օրերը , եթե չունենայի հարգանք Ձեր կատարած աշխատանքներին եւ Ձեր մարդկային տեսակի հանդեպ : Նման ձեւով Ձեզ դիմելու կարիք չէր լինի նաեւ եթե Ձեր կողմից ստեղծված բազմաթիվ աշխատատեղերում գտնվեին մարդիկ , ովքեր այս խոսքերը Ձեզ ասելու ցանկություն դեպքում նաեւ նման   հնարավորություն ունենային : Ինչպես արդեն նշեցի Ձեզ դիմելու ու անկեղծ մի քանի խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու բազմաթիվ առիթներ եմ զգացել ª եւ որպես մասնագետ , եւ որպես քաղաքացի : Յուրաքանչյուր անգամ ինչ - ինչ պատճառով մտածել եմ ª որ միգուցե չարժէ հատկապես մամուլով նման բան նախաձեռնել : Սակայն վերջերս Ձեր կողմից հիմնադրված