Եկեղեցուն դե՞մ են
Հարցազրույց երիտասարդ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ: 17 մարտ 2010 «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, երիտասարդ ճարտարապետ, դասախոս Սահրատ Պետրոսյանը նշում է, որ նախաձեռնող խմբի շատ անդամներ նմանօրինակ ակցիաներով հանդես են եկել նաեւ այլ դեպքերում: Հատկապես ակտիվ են եղել Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ: -Ինչո՞ւ այս նախաձեռնությունը անհամեմատ ավելի մեծ արձագանք ստացավ: -Դրա համար թերեւս 3 հիմնական պատճառ կա: Նախ ամառային դահլիճի ճարտարապետական նշանակությունը համախմբել է ճարտարապետների հանրույթի գրեթե բոլոր ներկայացուցիչներին: Երկրորդ որոշիչ պայմանը սոցիալական ցանցերի աննախադեպ ակտիվությունն էր: Ընդամենը 2 օրվա ընթացքում մեզ միացան 2000 հոգի: Այս երկու գործոնները հաստատում էին, որ իսկապես կա հասարակական պահանջ, եւ պետք է պայքարել այդ պահանջը շահագրգիռ կողմերին հասցնելու համար: Երրորդ հարցն այն է, որ այս դեպքում պայքարը ոչ թե շահույթ հետապնդող որեւէ կազմակերպության կամ անհատի, այլ եկեղեցու դեմ է. եկեղ